Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Սիրուշոյի արձագանքը

Սիրուշոյի արձագանքը
25.02.2019 | 23:26

Սիրուշոն սոցցանցային իր էջերում հերքել է լրատվամիջոցներից մեկի տարածած լուրն այն մասին, թե իր և Լեւոն Քոչարյանի երեխաները Լոս Անջելեսում են մանկապարտեզ գնալու: «Մեր երեխաները հաճախում են և շարունակելու են հաճախել մանկապարտեզ Երևանում, որտեղ բնակվել ենք միշտ և շարունակելու ենք բնակվել: Շնորհակալություն: Ցտեսություն»,-գրել է երգչուհին:

Դիտվել է՝ 2198

Մեկնաբանություններ